51-րդ հանրային դպրոցի աշակերտների միջև բախման գործով ՆԳՆ-ը տարածել է հայտարարություն
51-րդ հանրային դպրոցի աշակերտների միջև բախման գործով ՆԳՆ-ը տարածել է հայտարարություն

51-րդ հանրային դպրոցի աշակերտների միջև հունիսի 8-ին տեղի ունեցած առճակատման գործով ՆԳՆ-ը տարածել է տեղեկություն:

Գերատեսչության տեղեկությամբ, դպրոցի աշակերտների միջև կոնֆլիկտն սկսվել է սոցիալական ցանցում: Ինչպես ասվում է ՆԳՆ-ի տեղեկությունում, աշակերտները իրավիճակը պարզելու նպատակով, ընկերների հետ միասին հանդիպել են Գուրգուլիայի փողոցում, նրանց միջև տեղի է ունեցել բախում, որից հետո նրանք հաշտվել են:

«Իրավապահները հետաքննություն են սկսել ՔՕ-ի 126-րդ հոդվածով, որը նկատի ունի բռնություն:

Հետաքննության այս փուլում պարզվել է, որ Թբիլիսիի 51-րդ հանրային դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Գ.Մ.-ն, նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Զ.Ջ.-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում դիմել է անպարկեշտ խոսքերով, որը դարձել է վեճի պատճառ:

Նշված անձինք իրենց ընկերների հետ միասին իրավիճակը պարզելու նպատակով հանդիպել են միմյանց, Գուրգուլիայի փողոցում: Նրանց միջև տեղի է ունեցել միայն բանավոր բախում, որից հետո նրանք հաշտվել են:

Դեռահասների միջև ֆիզիկական բախում չի եղել»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում:

51-րդ հանրային դպրոցի աշակերտների միջև բախման մասին տեղեկությունը տարածվել էր երեկ: