50 վկայից ոչ մեկը իմ անունը չի նշել. Փարման Ջեյրանլի
Թբիլիսիի քաղաքային դատարանում «Լանցետ» կլինիկայի տնօրեն, Փարման Ջեյրանլին հանդես է գալիս եզրափակիչ խոսքով, որից հետո դատավորը պետք է կայացնի վճիռը:
Ինչպես հայտարարել է Ջեյրանլին, հարցաքննված 50 վկայից ոչ մեկը չի նշել իր անունը, բացի այդ մեղադրյալը ասել է, որ զանգվածային լրատվական միջոցները տարածում են կեղծ լրատվություն, երբ ասում են, որ վիրահատությունը իրականացրել է չարտոնված բժիշկը:
«Հարցաքննվել է 50 վկա, ոչ մեկը իմ անունը չի նշել, դատախազը ստում է: Ձերնդ գերազանցություն դուք հարց եք առաջադրել, թե ով էր պատասխանատու վիրահատության համար և ով է իրականացրել դա, պատասխաններում դուք չեք լսել իմ անունը, այսպիսով փաստարկներ չկան: Դատախազը ստել է, երբ ասել է, որ վիրահատությունը հնարավոր էր անց կացնել պլանավորված, երբ հարցաքննվում էր բժիշկ փորձագետը: Բժիշկը հայտարարել է, որ վիրահատությունը շտապ էր և, որ նման վիրահատությունների 50 տոկոսը ավարտվում է մահացու դեպքերով: Հեռուստատեսությունները ստում են, երբ ասում են, որ վիրահատությունը իրականացրել է չարտոնված բժիշկը»,-ասել է Փարման Ջեյրանլին:
Հիշեցնենք, Փարման Ջեյրանլիին ձերբակալել են 2017 թ. մայիսի 22-ին: Նրան մեղադրում են հիվանդներից մեծ քանակությամբ գումար կորզելու և նրանցից առողջության կապակցությամբ վտանգավոր միջավայրի մասին լրատվությունը թաքցնելու մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan