5-րդ կարգի «Լի» փոթորիկը մոտենում է Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափին
Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է 5-րդ կարգի «Լի» փոթորիկը։
Ինչպես հաղորդում է «CNN»-ը, սեպտեմբերի 6-ին «Լի»-ն դեռևս 1-ին կարգի փոթորիկ էր, և հզորության աճի հետ այն հասել է 3-րդ կարգի։
Սեպտեմբերի 8-ի երեկոյան շատ կարճ ժամանակում քամու արագությունը ժամում 136 կիլոմետրից հասել է 185 կիլոմետրի ու վերածվել փոթորկի։ Այն ուղղվում է դեպի Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափ։ Այս փուլում օդերևութաբանները չեն կարող կանխատեսել փոթորկի ճշգրիտ հետագիծը, թեև սպասվում է, որ մինչև շաբաթ փոթորիկը կհասնի մայրցամաքային հատված։