5-րդ հրետանային բրիգադն ավարտեց դաշտային վերջին պարապմունքը։
«Գրադլար» մարտկոցի 1-ին կրակային վաշտին Վազիանիի մարտադաշտում աջակցում էին 5-րդ հրետանային բրիգադի ՀՕՊ վաշտը և անվտանգության 53-րդ գումարտակը։ Ստորաբաժանման խնդիրն էր ոչնչացնել պայմանական հակառակորդին կանխորոշված օպերատիվ տարածքում։
Դաշտային պարապմունքն ուղղված էր ստորաբաժանումների համատեղ, համակարգված և համաժամանակացված գործողությունների հմտությունների կատարելագործմանը։ 5-րդ հրետանային բրիգադի դիտորդները դրական են գնահատել ուսումնական գործընթացը։
Տեղեկությունը տարածում է ՊՆ մամուլի ծառայությունը։