Ինչ պետք է իմանանք ավտոմոբիլների տեխնիկական ստուգումների մասին (լուսանկար, տեսանյութ)

Հուլիսի 1-ից սկսվում է տեխնիկական զննության ժամանակաշրջանի առաջին փուլը։ Այս անգամ իրականացվելու է պետական գործակալությունների և իրավաբանական անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական ստուգում:

Ժամկետային տեխնիկական փորձաքննությունը սկսվել է 2018 թվականի հունվարի 1-ից և աստիճանաբար իրականացվում է:

Ում չի վերաբերվում պարբերական տեխնիկական ստուգումը

  • Տրանզիտ համարներ ունեցող և մաքսազերծված ավտոտրանսպորտային միջոցներին;
  • Օ1 O2  (կցանքներ 750-3500 կգ ) և L (մոտոցիկլ) կատեգորիայի տրանսպորտային միջոցներին;
  • Պատմական հետաքրքրության տրանսպորտային միջոցներին  (ավտոտրանսպորտային միջոցներին, որոնք պատրաստված են մինչև 1960 թվականը; նշված տեսակի և մոդելի տրանսպորտային միջոցը այլևս չի արտադրվում):
  • Այն տրանսպորտային միջոցներին, որոնք հանված են օգտագործումից;
  • Այն տրանսպորտային միջոցներին, որոնց արտադրողի կողմից սահմանված երթեւեկության առավելագույն արագությունը չի գերազանցում 25 կմ / ժ-ը։

Տեխնիկական ստուգման արժեքը և պայմանները

  • Թեթև և կցանքային տրանսպորտային միջոցների համար – 60 լարի
  • Բեռնատար և մարդատար ավտոմոբիլների համար – 100 լարի

Տեխնիկական ստուգման պարբերականությունը

Ավտոմեքենաների տերերի համար կգործի միջազգային պրակտիկայում ընդունված ընթացակարգը.

  •  Ուղեվորության համար նախատեսված տրանսպորտային միջոցները (8 տեղից վերև, բացառությամբ վարորդի), տեղնիկական ստուգում կանցնեն թողարկման ժամկետից մեկ տարի հետո, ապա ամեն տարի մեկ անգամ, իսկ թողարկման ժամլետից չորս տարի հետո տարին երկու անգամ;
  • Բեռնատար (3,5 տոննա և ավելի) – Թողարկման ժամկետից մեկ տարի հետո, ապա յուրաքանչյուր տարի;
  •  Կցանքներով և կիսակցանքներով տրանսպորտային միջոցները (3,5 տ-ից մինչեւ 10 տ եւ ավելի) – թողարկման ամսաթվից մեկ տարի հետո, ապա ամեն տարի;
  • Շտապ օգնության ծառայությունները եւ տաքսիները – թողարկման ամսաթվից մեկ տարի հետո ապա յուրաքանչյուր տարի;
  • Թեթև տրանսպորտային միջոցներ – Թողարկման ժամկետից հետո չորս տարի հետո, ապա երկու տարին մեկ անգամ, թողարկման ժամկետից ութ տարի հետո ամեն տարի;
  • Թեթև բեռնատար – Թողարկման ժամկետից չորս տարի հետո, ապա ամեն տարի մեկ անգամ

Ի՞նչն են ստուգում․

  • Տրանսպորտային միջոցների իդենտիֆիկացումը
  • Արգելակման սարքավորումներով օժտվածությունը
  • Ղեկի վարման համակարգը
  • Տեսանելիությունը
  • Լուսարձակները, լույս արտացոլող և էլէկտրոսարքավորումները
  • Առանցքները, անիվները, անվադողերը
  • Շասսին և դրա կազմը
  • Այլ սարքավորանքները
  • Բացասական ճնշումը

 

 

Ինչպես կստուգվեն գազով աշխատող և աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցները

Ստուգման կենտրոնը պետք է ստուգի ավտոտրանսպորտային միջոցների վրա մոնտաժված գազի բալոնները։

Աջ ղեկ ունեցող ավտոմոբիլները սովորականի պես պարբերաբար կանցնեն տեխնիկական ստուգում, սակայն այն ավտոտրանսպորտային միջոցները, որոնք առաջնային գրանցում անցան 2018 թվականի հունվարի մեկից, նշված ամսաթվից հետո չեն կարողանա ստուգել իրենց ավտոմոբիլները, եթե ղեկը վարելու համակարգում լրացուցիչ փոփոխություններ են մտցրել։