Վրաստանի և Չինաստանի ժողովրդավարական հանրապետության հատուկ վարչական շրջանի, Հոնգ-Կոնգի միջև կնքվել է ազատ առևտրի մասին պայմանագիր:
Համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի կառավարության անունից Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն, իսկ Հոնգ-Կոնգի անունից՝ կոմերցիայի և տնտեսական զարգացման քարտուղար Էդվարդ Յուա Թան-Վամը (Edward YAU TANG-WAH):
Համաձայնագիրը ստորագրվել է Belt and Road գագաթնաժողովի բացման արարողությանը, որտեղ ընդգծվել է այն փաստը, որ նշված համաձայնագիրը առաջինն է տարածաշրջանում, որը կնքել է Հոնգ-Կոնգը: Գագաթնաժողովին ներկա է գտնվել աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 3 000 հյուր, այդ թվում կառավարական և բիզնես սեկտորի ներկայացուցիչներ:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկությամբ, հատկանշական է, որ ստորագրությունը եղել է գագաթնաժողովի կարևոր ուղերձներից մեկը և արդյունք, որը զգալիորեն կաջակցի միջտարածաշրջանային առևտրի ակտիվացմանը:
Համաձայնագիր կնքելու հիմք է հանդիսացել Վրաստանի և Չինաստանի ժողովրդական հանրապետության միջև ազատ առևտրի մասին պայմանագիրը, որի բանակցությունների գործընթացին Հոնգ-Կոնգը մասնակցում էր դիտորդի կարգավիճակով:
Համաձայնագիրը ուժի մեջ է մտnyլու ընթացիկ տարվա ավարտին: Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկությամբ, դրա գործարկումը կաջակցի կողմերի միջև առևտրաշրջանառության ավելացմանը և վրաց ձեռնարկատերերին կտրվի հնարավորություն՝ առանց հավելյալ բյուրոկրատական պատնեշների մատուցել սեփական ապրանքը և ծառայությունը՝ 7 միլիոնանոց բարձր գնողունակ սպառողական շուկային: