«Այս փուլում Օթխոզորիա-Տաթունաշվիլու ցուցակում ընդգրկված են 33 հոգի, ովքեր 1991 թվականից մինչ օրս բռնազավթած տարածքներում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ տարբեր հանցագործություններ են իրագործել» – այս մասին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարության ղեկավարության ճեպազրույցում:
Նրա խոսքով, ներկայացված ցուցակը սպառիչ չէ, քանի որ իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը և բնականաբար նրանց թիվը կարող է աճել։
«Ինչպես խորհրդարանում հաստատման ժամանակ խոստացա, առաջին իսկ կառավարության նիստին մենք ներկայացնում էինք կառավարության որոշման նախագիծը, որը վերաբերվում է ինձ համար շատ ցավալի եւ սկզբունքային խնդրի, կարելի է ասել, երկրի և մեզանից յուրաքանչյուրիս համար արժանապատվության հարցին» – նշել է Բախտաձեն։
Նրա խոսքով, կառավարությունը սահմանել է բոլոր այն միջոցառումները, որոնք պետք է տեղի ունենան Օթխոզորիա-Տատունաշվիլու ցանկի մեջ մտնող անձանց համար, միջազգային կազմակերպություննրի և գործընկեր երկրների կողմից բոլոր հնարավոր արգելքները սահմանելու և արդարությունը իրագործելու նպատակով, նույնպես, սահմանված է իրագործման համար պատասխանատու պետական գործակալությունները, որոնք պետք է ներկայացնեն համապատասխան հաշվետվություն Վրաստանի խորհրդարանին և պետությանը։