Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը ազգային ժողովում կորցրել է մեծամասնությունը
Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը ազգային ժողովում կորցրել է մեծամասնությունը

Հայաստանի «հանրապետական կուսակցությունը» ազգային ժողովում կորցրել է մեծամասնությունը: Լրատվությունն այս մասին տարածում է News.am հրատարակչությունը:

Հանրապետականների խմբակցությունը այսօր լքել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նրա խոսքերով նա հեռանում է խմբակցությունից և շարունակում է խորհրդարանում աշխատել որպես անկախ պատգամավոր: Այսպիսով, Ալեքսանյանը իշխանափոխությունից հետո թվով վեցերրորդ պատգամավորն է, որը լքում է հանրապետական կուսակցության շարքերը:

Ընդիմություն անցած Հայաստանի «հանրապետական կուսակցությունը» այս պահին 105 տեղանոց խորհրդարանում ունի 52 մանդատ:

Ինչպես գրում է հայկական մամուլը, Սամվել Ալեքսանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նրան պատկանում է հանրապետությունում գործող բազմաթիվ խոշոր արտադրամաս, այդ թվում «Երևան Սիթի» խանութների ցանցը: