37 տարի Ապրիլի 9-ի ողբերգությունից

10:14, 09.04.2026

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 37 տարի։ 1989 թվականի ապրիլի 9-ին, լուսաբացին, Խորհրդային զինված ուժերի ստորաբաժանումները ցրեցին Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի մոտ կազմակերպված խաղաղ բողոքի ցույցը, որի հետևանքով մարդկային զոհեր եղան։

Ցրման հետևանքով զոհվեց 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին անհայտ կազմի գազով։

Ավելի ուշ՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական ​​անկախության վերականգնման մասին։

Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ գրանցվեց որպես ողբերգության և, միևնույն ժամանակ, Վրաստանի անկախության վերականգնման օր։

37 տարի առաջ զոհված հերոսներն են. Ազա Ադամիա՝ 22 տարեկան, Նաթիա Բաշալեիշվիլի՝ 16 տարեկան, Էկա Բեժանիշվիլի՝ 15 տարեկան, Նատո Գիորգաձե՝ 23 տարեկան, Թամունա Դոլիձե՝ 28 տարեկան, Թինա Էնուքիձե՝ 70 տարեկան, Նինո Թոիձե՝  22 տարեկան, Զաիրա Կիկվիձե՝ 61 տարեկան, Մանանա Լոլաձե՝ 34 տարեկան, Թամար Մամուլաշվիլի՝ 50 տարեկան, Վեներա Մետրևելի՝ 45 տարեկան, Մամուկա Նոզաձե՝ 21 տարեկան, Նանա Սամարգուլիանի՝ 41 տարեկան, Շալվա Քվասրոլիաշվիլի՝ 35 տարեկան, Մարինա Ճղոնիա-Սամարգուլիանի՝ 31 տարեկան, Էլիսո Ճիպաշվիլի՝ 25 տարեկան, Թամար Ճովելիձե՝ 16 տարեկան, Նոդար Ջանգիրաշվիլի՝ 40 տարեկան, Մզիա Ջինճարաձե՝ 43 տարեկան, Մանանա Մելքաձե՝ 26 տարեկան և Գիա Քարսելաձե՝ 25 տարեկան։

 

Նմանատիպ