«3+3» ձևաչափը Կովկասում երկարաժամկետ նորմալացում կբերի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև. Մևլութ Չավուշօղլու

14:49, 08.06.2022

«3+3» ձևաչափը Կովկասում երկարաժամկետ նորմալացում կբերի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

«3 + 3» ձևաչափը երկարաժամկետ կարգավորում կբերի Կովկասում Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մենք գնահատում ենք նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերը։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ռուսաստանին մեզ ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Իր հերթին Սերգեյ Լավրովն ասել է, որ մոտ ապագայում տեղի կունենա «3 + 3» ձևաչափի երկրորդ հանդիպումը, և դռները բաց են տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Նմանատիպ