Շարունակվում է Աֆղանստանից վրացի խաղաղապահների վերադարձի գործընթացը: Այսօր Աֆղանստանում գտնվող Բագրամ ավիաբազայում տեղակայված վրացական ստորաբաժանման ևս մեկ խումբ վերադարձավ տուն:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում 32-րդ թեթեւ հետեւակի գումարտակի զինծառայողներին դիմավորել են Արևմտյան հրամանատարության և 3-րդ հետևակային բրիգադի ներկայացուցիչները, շնորհավորել նրանց խաղաղ վերադարձի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել առաքելության հաջող ավարտի համար:
«Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում գտնվող 32-րդ գումարտակը, վեց ամիս ՆԱՏՕ-ի գլխավորած «Կայուն աջակցության առաքելության» հովանու ներքո, գտնվում էր ԱՄՆ հրամանատարության ներքո, և նրա հիմնական խնդիրն էր պաշտպանել հենակետի անվտանգությունը: Առաջիկայում ստորաբաժանումը ամբողջությամբ կվերադառնա Վրաստան:
«Կայուն աջակցության առաքելությունն» արդեն ավարտել է 3-րդ հետևակային բրիգադի հարյուրյակը, որը տեղակայված էր Մազար-Շարիֆում և իր պարտականությունները կատարում էր գերմանական հրամանատարության ներքո: 2004 թվականից Վրաստանը ներգրավված է Աֆղանստանում ընթացող խաղաղապահ առաքելությանը և առաքելությանը ոչ դաշինքային երկրների և մեկ շնչի հաշվով ռազմական անձնակազմի ամենամեծ ներդրողն է: Վրաստանի պաշտպանության ուժերը ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցով հեռանում են Աֆղանստանից», – ասված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: