25 վարորդ սպառել է վարորդական վկայականին շնորհված 100 միավորը
25 վարորդ սպառել է վարորդական վկայականին շնորհված 100 միավորը

Ճանապարհային երթևեկության կանոնների գործարկումից մինչ օրս, վարորդական վկայականի 100 միավորն ամբողջությամբ սպառել է 25 վարորդ:

Առաջին ալիքը տվյալներն ստացել է ներքին գործերի նախարարությունից: ՆԳ նախարարության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի կողմից հրապարակված տեղեկության համաձայն, վարորդական վկայականին շնորհված միավորները սպառվելու հետևանքով 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ կասեցվել է 22 անձի, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից մինչ օրս՝ 3 անձի վարորդական իրավունք: