245 000 լուսանկարից լավագույն 15 աշխատանքների միջև է Մեստիայի լուսանկարը. Վիքիպեդիայի ֆոտոմրցույթը
17:27, 16.12.2017
«Վիքին սիրում է հուշարձաններ»-ը (Wiki Loves Monuments)՝ ամենամյա միջազգային ֆոտոմրցույթ է, որը անցկացվում է սեպտեմբերին: Մրցույթը կազմակերպվում է Վիքիպեդիայի հանրության անդամների կողմից՝ տեղի վիքիպեդիացիների օգնությամբ:
Մասնակիցները ստանում են արձանների և մշակութային ժառանգության հուշարձանների լուսանկարներ և բեռնում վիքիպահեստ (Wikimedia Commons):
Վիքիպեդիայի վրացալեզու բաժնի նախաձեռնությամբ, վերջին երկու տարին է, մրցույթին մասնակցում է նաև Վրաստանը:
Նախագծի մասնակից երկրներում հաղթող տեղի լուսանկարները այնուհետև ուղարկվում են միջազգային մրցույթ, որը հայտարարում է 15 լավագույն նկար:
Այս տարի, 15 լավագույն 15 աշխատանքնետի միջև է հայտնվել նաև Վրաստանում արված լուսանկարը: Ուկրաինացի Դմիտրի Բալխովիտինի կողմից Մեստիայում, սվանական ամրոցների լուսանկարը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը:
2017 թվականին, մրցույթին մասնակցում էր 54 երկրի ավելի քան 245 000 հազար լուսանկար: