240 փախստական ընտանիքի կփոխանցվեն բնակարաններ,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության այսօրվա նիստին:
«Մենք շարունակվում ենք փախստականներին բնակարանների փոխանցման գործընթացը: 240 փախստական ընտանիք՝ այսօրվա կառավարության նիստի որոշմամբ Թբիլիսիում, Գորիում, Ռուսթավիում և Բաթումիում կստանա բնակարան»,- հայտարարել է վարչապետը:
Նրա խոսքով, 2012 թվականից մինչ օրս բնակելի տարածքով ապահովվել է 15 800 փախստական ընտանիք: