Խորհրդարանում կայանալու է վրաց եկեղեցու ավտոկեֆալիայի վերականգնման 100 ամյա հոբելյանին նվիրված ընդունելություն
Խորհրդարանի Շոթա Ռուսթավելիի անվան դահլիճում այսօր, Վրաստանի առաքելական ուղղափառ եկեղեցու դադարեցված ավտոկեֆալական կառավարման վերականգնումից 100 ամյա հոբելյանին նվիրված կոնֆերանսի «կրոն և հասարակական կյանքի» շրջանակներում կայանալու է հատուկ ընդունելույթուն:
Միջոցառումը բացելու են խորհրդարանի նախագահի տեղակալ Գիորգի Վոլսկին և խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշին:
Զուգահեռաբար կազմակերպվելու է լուսանկարների ցուցահանդես՝ «Վրաստանի եկեղեցին 1917-2017 թթ.» խորագրով:
Միջոցառմանը ներկա են գտնվելու հյուրեր տարբեր երկրներից, պատգամավորներ և հոգևորականներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan