2025 թվականին Վրաստանում կներդրվի միջազգային չափանիշների համապատասխանող եղանակի կանխատեսման և վաղ զգուշացման համակարգ
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ներկա է գտնվել Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության և Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի միջև օդերևութաբանության, կլիմայաբանության և շրջակա միջավայրի բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը։
Աշխատանքային այցի շրջանակներում Օթար Շամուգիան հանդիպել է Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի (FMI) գլխավոր տնօրեն Պետեր Տալասի հետ։ Նախարարը խոսել է Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության և Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի միջև ստորագրված հուշագրի կարևորության մասին և ընդգծել երկու երկրների միջև կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար համագործակցության խորացման կարևորությունը։
«Հուշագիրը մեզ թույլ կտա ձեր ներգրավմամբ արդիականացնել օդերևութաբանական և բնապահպանական դիտացանցերը, ինչպես նաև համապատասխան սարքավորումներն ու լաբորատորիաները; եղանակի, կլիմայի և օդի որակի մոդելավորման և կանխատեսման համակարգերի մշակում արդիականացնելով վաղ նախազգուշացման ծառայությունների մատուցման հարթակը, ստեղծելով նոր ծառայություններ և ապրանքներ, որոնք օգուտ կբերեն բնակչությանը և շահագրգիռ օգտատերերին: Կատարելագործենք հետազոտության մեթոդներն ու գործիքները կլիմայի փոփոխության ուղղությամբ»,- ասաց Օթար Շամուգիան։
Ինչպես նշել է նախարարը, Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է հիդրոօդերևութաբանական դիտացանցի ընդլայնման, ժամանակակից տեղեկատվական-հեռահաղորդակցության և կանխատեսման համակարգերի ներդրման աշխատանքներ։ Հանրապետության ողջ տարածքում արդեն տեղադրվել է 231 հիդրոօդերևութաբանական կայան, ինչը էապես կնպաստի եղանակի կանխատեսման որակի բարձրացմանը և սպասվող բնական իրադարձությունների մասին վաղ զգուշացման արդյունավետությանը։
Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի (FMI) գլխավոր տնօրեն Պետեր Տալասի խոսքերով, միջազգային օդերևութաբանական համակարգերի կատարելագործումը նախապայման է երկրի տնտեսական զարգացման համար: Ուստի՝ շատ կարևոր և ողջունելի է, որ Վրաստանի կառավարությունը ներդրումներ կատարի այդ ուղղությամբ։
«Շատ կարևոր է, որ Վրաստանը բարեփոխումներ իրականացնի ԵՄ անդամ երկրների չափանիշներին համապատասխան։ Մենք կշարունակենք համագործակցությունը և գիտելիքների փոխանակումը վրացի փորձագետների հետ»,- ասել է Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի (FMI) գլխավոր տնօրենը։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նինո Թանդիլաշվիլին, Ֆինլանդիայի Հանրապետությունում և Շվեդիայի Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իրակլի Խուցուրաուլին և Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության ղեկավար Վասիլ Գեդևանիշվիլին։
Տեղեկությունը տարածում է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։