2024 թվականին Վրաստանում կանցկացվի Զբոսաշրջության համաշխարհային օրը
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) որոշմամբ 2024 թվականին Վրաստանում կանցկացվի Զբոսաշրջության համաշխարհային օրը։
Զբոսաշրջության վարչության տվյալներով՝ 2024 թվականին նախատեսված միջոցառման գլխավոր թեման «Զբոսաշրջություն և խաղաղությունն» է։ Ներկա լինելու համար Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված լայնածավալ միջոցառումներին, որոնք ներառում են մշակութային միջոցառումների և թեմատիկ քննարկումների պանելների անցկացում, ինչպես նաև այցելություն երկրի տարբեր զբոսաշրջային վայրեր, Վրաստան կայցելեն «UNWTO»-ի գլխավոր քարտուղարը, կազմակերպության անդամ երկրների զբոսաշրջության նախարարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ներկայացված միջոցառման անցկացումը Վրաստանում էապես կնպաստի երկրի դիրքավորմանը՝ որպես զբոսաշրջության նշանավոր ուղղություն ամբողջ աշխարհում։
2023 թվականի ընթացքում զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրեր և հուշագրեր են ստորագրվել Իսրայելի Պետության, Դոմինիկյան Հանրապետության, Գվատեմալայի և Շրի Լանկայի հետ։