2024 թվականին Գերմանիան Ուկրաինային 7 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի
2024 թվականին Գերմանիան Ուկրաինային 7 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի

2024 թվականին Գերմանիան Ուկրաինային 7 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի։

Գերմանիայի կառավարության տեղեկատվության համաձայն՝ այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Գերմանիայի կառավարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Շոլցի ու Բայդենի զրույցի թեման եղել է աջակցությունն Ուկրաինային և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։

Գերմանիայի կառավարության ղեկավարը և ԱՄՆ նախագահը դատապարտել են Ռուսաստանի շարունակական հարձակումները Ուկրաինայի վրա և ընդգծել Ուկրաինային ֆինանսական, ռազմական և մարդասիրական աջակցության շարունակական անհրաժեշտությունը։