2024 թվականին երկրի տնտեսությունն աճել է 9,5 տոկոսով
2024 թվականին երկրի տնտեսությունն աճել է 9,5 տոկոսով

Վրաստանում 2024 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 6,7 տոկոս։

Այս մասին տեղեկություն է տարածում Ազգային վիճակագրական ծառայությունը։

Նախորդ տարվա միջին իրական աճը սահմանվել է 9,5 տոկոս։

2024 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճին էական ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ ֆինանսական և ապահովագրական գործունեություն, մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն, տրանսպորտ և պահեստավորում, առևտուր, տեղեկատվություն և կապ։ Արդյունաբերական ոլորտում դիտվել է նվազման միտում: