2024 թվականից ուժային կառույցների նախկին աշխատակիցների կենսաթոշակը կբարձրանա մինչև 1000 լարի
2024 թվականից ուժային կառույցների նախկին աշխատակիցների կենսաթոշակը կբարձրանա մինչև 1000 լարի

2024 թվականից ուժային կառույցների նախկին աշխատակիցների կենսաթոշակը կբարձրանա մինչև 1000 լարի,- այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ըստ նրա՝ կենսաթոշակի առավելագույն սահմանաչափը 560 լարի էր։

«Կարևոր նորություն, որը, կարծում եմ, կարևոր է մեր հարգարժան ուժային մարմինների ներկայացուցիչների համար։ Մենք որոշում ենք կայացրել, և նախկին ոստիկանները, զինվորները, հատուկ ծառայությունները բարձրացված թոշակ են ստանալու: Գիտեք, որ կենսաթոշակի առավելագույն շեմը 560 լարի էր և կհասցվի 1000 լարիի։ Նաև միջին հաշվով 20 տոկոսով կավելանա ծառայության յուրաքանչյուր տարվա համար հաշվարկված գումարը։ Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր իրավապահ մարմիններին, և սա կլինի արժանապատիվ կենսաթոշակ, որը ցանկանում ենք աստիճանաբար ավելացնել՝ ըստ եկամուտների։

Ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների և վնասվածքների հետևանքով մահացածների ընտանիքի անդամներին։ Նրանց փոխհատուցումը 1000 լարիից կդառնա 1200 լարի։ 2012 թվականին զրո լարի է եղել, այս մարդկանց ուշադրություն չի դարձվել։ Ամսական փոխհատուցմանը կհատկացնենք 1200 լարի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։