2024 թվականի ապրիլից Քութայիսիի օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն և հակառակը կշարժվեն ավտոբուսներ
2024 թվականի ապրիլից Քութայիսի Դավիթ Աղմաշենեբելի անվան միջազգային օդանավակայանից ուղևորներին կսպասարկեն երեք գերժամանակակից ավտոբուսներով (SHUTTLE BUS) դեպի Քութայիսի քաղաք և հակառակը։
Ինչպես պարզաբանել են Վրաստանի օդանավակայանների միությունից, Քութայիսիի օդանավակայանից կենտրոն տեղափոխելու նպատակով ավտոբուսներ գնելու համար արդեն մրցույթ է հայտարարվել։
Ըստ էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլիի, Իմերեթիի զբոսաշրջային հատվածի խնդրանքի արդյունքում նշված ծառայությունը կտրամադրի Վրաստանի օդանավակայանների միությունը։
«Քութայիսիի միջազգային օդանավակայանը մեր երկրի ամենաարագ զարգացող օդանավակայանն է։ Ուղևորահոսքի ավելացմանն ու ուղիղ օդային երթևեկությանը զուգընթաց կարևոր է զբոսաշրջիկների այցելությունների և գիշերակացի ավելացումը Քութայիսիում և ամբողջ Իմերեթում»,- նշել է փոխնախարարը։
Նրա խոսքով, Քութայիսիի օդանավակայանի և քաղաքի կենտրոնի միջև կանոնավոր Շատլ-ծառայությունների նշանակումը կարևոր նորամուծություն է Իմերեթիի զբոսաշրջության ոլորտում ներգրավված փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք ավելի շատ հնարավորություններ և մուտք կունենան Քութաիսիի միջազգային օդանավակայան ժամանող միջազգային ճանապարհորդների համար:
«Վստահ եմ, որ այս լուրը դրական ազդեցություն կունենա Իմերեթիայի զբոսաշրջության ոլորտի հետագա ամրապնդման վրա»,- ասել է Մարիամ Քվրիվիշվիլին։
Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան նշում է, որ ավտոբուսների չվացուցակը հնարավորինս կհարմարեցվի թռիչքների չվացուցակին։