2024 թվականի ամառային սեզոնն ամենաշոգն էր աշխարհում
2024 թվականի ամառային սեզոնն ամենաշոգն էր աշխարհում

2024 թվականի ամառային սեզոնն ամենաշոգն էր աշխարհում։

Այս մասին ասվում է Կոպեռնիկոսի կլիմայի փոփոխության ծառայության տվյալներում։

2024 թվականը ամենաշոգն է եղել նաև Եվրոպայում, որտեղ օդի ջերմաստիճանը գերազանցել է երկարաժամկետ միջին ցուցանիշը և 1,54 աստիճանով բարձր է եղել։

«2024 թվականի վերջին երեք ամիսներն ամենաշոգն էին։ Հունիս-օգոստոս ամիսներին գրանցված օդի ջերմաստիճանը գերազանցել է բոլոր ռեկորդները»,- ասվում է Կոպեռնիկուսի հայտարարության մեջ։

Կոպեռնիկոսի կլիմայի փոփոխության ծառայությունը նշում է, որ եթե երկրները շտապ չնվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումները, էքստրեմալ եղանակը կդառնա ավելի ինտենսիվ: Նրանց տվյալներով՝ հանածո վառելիքի այրման արդյունքում ջերմոցային գազերի արտանետումը կլիմայի փոփոխության հիմնական պատճառներից մեկն է։