2024-2025 ուսումնական տարում առաջին դասարան կարող են գրանցվել այն երեխաները, ովքեր մինչև դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ։ Նախարարների կաբինետի անդամները քննարկել են օրակարգում ընդգրկված ութ հարց։
Քննարկվող հարցերի թվում էր Վրաստանի «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծը՝ Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին։
Փոփոխությունների համաձայն՝ 2024-2025 ուսումնական տարում առաջին դասարան կարող են գրանցվել այն երեխաները, ովքեր մինչև դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան։ Բացի այդ, 2025-2026 ուսումնական տարվանից այն երեխաներին, ովքեր ուսումնական տարվա մեկնարկի հաջորդ օրվանից մինչև դեկտեմբերի 31-ը կդառնան 6 տարեկան, ծնողների ցանկության դեպքում հնարավորություն կտրվի սովորել տարրական մակարդակում։
Որոշման համաձայն՝ հաշվի առնելով երեխայի պատրաստակամությունը և նրա լավագույն շահերը, 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկի հաջորդ օրվանից մինչև դեկտեմբերի 1-ը ծնված անձինք իրավունք կունենան ընտրություն կատարել՝ շարունակել նախադպրոցական կրթություն և կրթական ծառայություններ ստանալը՝ ընդգրկվելով դպրոցական պատրաստության ծրագրում կամ գրանցվել որպես առաջին դասարանցիներ։
Նմանապես այն կվերաբերի 2025-2026 ուսումնական տարվա սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին։ Ինչպես նշվել են կառավարության նիստում, որոշման հիմք են հանդիսացել քաղաքացիների մի շարք հայտարարություններ, որոնք պահանջում են վերանայել Վրաստանում տարրական մակարդակով կրթությունը սկսելու տարիքի կարգավորող նորմը։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարությունը։