2023 թվականից «Լիբերթի Բանկում» կենսաթոշակային վարկերի վերին շեմը կկրճատվի
2023 թվականից «Լիբերթի Բանկում» կենսաթոշակային վարկերի վերին շեմը կկրճատվի։ Բանկային ծառայության պայմանագրի պայմանների փոփոխությունը կապված է «Մոքալաքեեբի» կուսակցության հետ, ովքեր այդ հարցով խորհրդակցություններ են անցկացրել կառավարության հետ։
Հունվարի մեկից «Լիբերթի բանկում» կենսաթոշակային վարկերի վերին շեմը կկազմի 26 տոկոս։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է խորհրդարանի փոխնախագահ Լևան Իոսելիանին, 26 տոկոսը նույնպես իդեալական չէ, թեև 36 տոկոսի համեմատ դա զգալի նպաստ է թոշակառուների համար։
Պատգամավորի խոսքով՝ դեռևս առկա է չլուծված արդեն տրված վարկերի խնդիրը, որոնց վրա տոկոսադրույքի նվազումը չի ազդում։
«Մենք աշխատում ենք, որ միգուցե այդ միջոցները վերակառուցվեն կենսաթոշակառուների համար, բանկը նպաստ տա կենսաթոշակառուներին։ Մարդիկ վճարում են իրենց թոշակները, մայր գումարից ոչինչ չի պահվում բարձր տոկոսների պատճառով։ Մենք ուզում ենք հին վարկերով նպաստներ գտնել թոշակառուների համար, որպեսզի ամսական մուծումն այնքան մեծ չլինի, որ վարկի մեջ իրենց կենսաթոշակի մի մասը չվճարեն, և վարկի մայր գումարը կրճատվի»,- ասել է Իոսելիանին։