Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով՝ 2023 թվականի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 8,4 տոկոս։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2023 թվականի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ շինարարություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, տրանսպորտ և պահեստավորում, առևտուր, տեղեկատվություն և կապ, հյուրանոցներ և ռեստորաններ։
Նվազման միտում է նկատվել մշակող արդյունաբերության, մասնագիտական, գիտատեխնիկական գործունեության և էներգետիկայի ոլորտներում։