2023 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է շինարարության թույլտվության համար վճարի աստիճանական բարձրացում
2023 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է շինարարության թույլտվության վճարի աստիճանական բարձրացում։ Համապատասխան փոփոխություններն արդեն իսկ նախաձեռնվել են խորհրդարանում։
Օրինագծի համաձայն՝ բացառությամբ անհատական տան շինարարության, շինարարության թույլտվության համար տուրքի չափը չորս լարիից կբարձրանա մինչև 10 լարի,իսկ սեփականության տարածքում շինարարության համար՝ հինգ լարիից մինչև 11 լարի :
Բացի այդ, օրինագիծը 2023 թվականից նախատեսում է տուրքի չափի աստիճանական բարձրացում՝ մինչև վեց լարի, 2024 թվականից՝ ութ լարի, իսկ 2025 թվականից՝ մինչև 10 լարի,2023 թվականից իսկ առողջարանային տարածքում արդյունաբերական օբյեկտի կառուցումը՝ մինչև 7 լարի, 2024 թվականից՝ ինը լարի, իսկ 2025 թվականից՝ 11 լարի։
Օրինագծով նախատեսվում է, որ տուրքի բարձրացման վերջնական որոշումը պետք է կայացնի համապատասխան քաղաքապետարանը։ Փոփոխությունների նախաձեռնողներն են պատգամավորներ Դավիթ Սոնղուլաշվիլին, Էկա Սեպաշվիլին, Բեժան Ցակաձեն, Իրմա Զավրադաշվիլին, Ռիմա Բերաձեն, Նինո Ծիլոսանին, Լևան Մգալոբլիշվիլին և Գոչա Էնուկիձեն։