2023 թվականի երեք եռամսյակի տվյալներով՝ Վրաստանում ավտովթարների հետևանքով զոհվել է 311 մարդ, հրդեհների հետևանքով՝ 37 մարդ
Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի առաջին երեք եռամսյակների տվյալներով՝ Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 311 մարդ։ Հաշվետու ժամանակահատվածում երկրում տեղի է ունեցել ընդհանուր առմամբ 4 076 ճանապարհատրանսպորտային պատահար։ Դրանցից 114-ի պատճառը եղել է հարբեցողությունը, տուժել է 5 352 մարդ։
Բացի այդ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2023 թվականի առաջին երեք եռամսյակներում երկրում գրանցվել է 8 081 հրդեհ, որոնց հետևանքով զոհվել է 37 մարդ, տուժել՝ 149 մարդ։ Հրդեհների հետեւանքով ամբողջ երկրում ավերվել է 294 շենք։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա երեք եռամսյակում թրաֆիքինգի հոդվածով կատարվել է 14 հանցագործություն, ներքին գործերի նախարարության կողմից բացվել է 8 գործ։
Ինչ վերաբերում է ընտանեկան բռնությանը, ապա 2023 թվականի երեք եռամսյակում ընտանեկան բռնության զոհերի թիվը կազմել է 5 920։ Նրանցից 4 977-ը կանայք են, իսկ 943-ը՝ տղամարդիկ։