Վրաստանում կենդանի ծնվածների թիվը 2023 թվականի հունվար-հունիսին կազմել է 19 431։
Հիմնական ժողովրդագրական ցուցանիշների մասին տեղեկատվությունը հրապարակում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Նույն ժամանակահատվածում երկրում մահացել է 21 944 մարդ։
2023 թվականի առաջին կիսամյակում բնական հավելաճը (կենդանի ծնվածների և մահացածների թվի տարբերությունը) սահմանվել է 2 513 մարդ։ Բնական հավելաճի դրական ցուցանիշ է գրանցվել Թբիլիսիում (340), Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում (870) և Քվեմո Քարթլիի մարզում (145):
Բացի այդ, 2023 թվականի առաջին վեց ամիսներին գրանցվել է 10 366 ամուսնություն և 6 828 ամուսնալուծություն։