2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ Վրաստանում ավտովթարների հետևանքով զոհվել է 93 մարդ, հրդեհների հետևանքով զոհվել է 21 մարդ
Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 93 մարդ։ Հաշվետու ժամանակահատվածում երկրում տեղի է ունեցել ընդհանուր առմամբ 1153 ճանապարհատրանսպորտային պատահար։ Դրանցից 48-ի պատճառ է դարձել հարբեցողությունը, տուժել է 1480 մարդ։
Բացի այդ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2023 թվականի առաջին եռամսյակում երկրում գրանցվել է 3254 հրդեհ, որոնց հետևանքով զոհվել է 21 մարդ, տուժել՝ 63-ը։ Հրդեհների հետեւանքով ամբողջ երկրում ավերվել է 135 շենք։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա առաջին եռամսյակում թրաֆիքինգի հոդվածով երեք հանցագործություն է կատարվել, իսկ ՆԳՆ-ն դեռ ոչ մի գործ չի բացել։
Ինչ վերաբերում է ընտանեկան բռնությանը, ապա 2023 թվականի առաջին եռամսյակում ընտանեկան բռնության զոհերի թիվը կազմել է 2195։ Նրանցից 1820-ը կանայք են, 375-ը՝ տղամարդիկ։