2022 թվականին Վրաստանում ապրանքով արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 32,8 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 19 043,0 մլն դոլար, ինչը 32,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, արտահանումը կազմում է 5 592,8 մլն դոլար կամ 31,8 տոկոսով ավելի, իսկ ներմուծումը` 13 450,1 մլն դոլար, ինչը 33,2 տոկոսով ավելի է։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2022 թվականին կազմել է 7 857,3 մլն դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 41,3 տոկոսը։