2022 թվականին միասնական ազգային քննություններ է հանձնում 25 մեղադրյալ/դատապարտյալ
Այս տարի միասնական ազգային քննություններին քրեակատարողական հիմնարկներից մասնակցում է 25 ամբաստանյալ/դատապարտյալ, որոնցից վեցը անչափահաս են, հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։
Նրանց հաղորդմամբ, մեղադրյալներին/դատապարտյալներին միասնական ազգային քննությունների քննական կենտրոններ դուրս բերելու գործընթացը ընթանում է հարթ։ Դատապարտյալ դիմորդների համար քննական կենտրոններում կազմակերպվել են համապատասխան ենթակառուցվածքներ։
«Հատուկ քրեակատարողական ծառայության դատապարտվածների համար առաջնահերթություն է բարձրագույն կրթության հասանելիությունը։ Այդ նպատակով արդարադատության նախարարի նախաձեռնությամբ կգործարկվի թվային համալսարան, որը դատապարտյալներին հնարավորություն կտա հեռավար սովորել լիազորված բուհերում։
Հատուկ քրեակատարողական ծառայությունը հաջողություն է մաղթում յուրաքանչյուր դիմորդի»,- ասված է հաղորդագրությունում։