2022 թվականին մահացության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 18 տոկոսով
2022 թվականին Վրաստանում ամենաշատ մարդկանց մահվան պատճառ են դարձել արյան շրջանառության համակարգի հիվանդությունները և ուռուցքները։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանում մահացել է 49 118 մարդ, ինչը 10 788 միավորով կամ 18,0 տոկոսով պակաս է2021 թվականի ցուցանիշից։
Մահացության պատճառների թվում գերակշռում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները և ուռուցքները, որոնք կազմում են մահացածների համապատասխանաբար 35,9 և 9,2 տոկոսը։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տարբեր տարիքային խմբերի համար մահացությունների թվի տոկոսային բաշխումն ըստ մահվան պատճառների հիմնական դասերի տարբեր է։ Մինչև հինգ տարեկան մահացած երեխաների մոտ գերակշռում են պերինատալ շրջանում ծագող խանգարումները։ 5-39 տարեկանում գերակշռում են վնասվածքները, թունավորումները և արտաքին պատճառների տարբեր հետևանքները, քանի որ նշված տարիքային խմբի համար դժբախտ պատահարների հավանականությունը համեմատաբար մեծ է, իսկ 2022 թվականին 40 և բարձր տարիքի բնակչության մահվան պատճառների թվում գերակշռում են շրջանառության համակարգի հիվանդությունները և ուռուցքները։