2022 թվականի տվյալներով՝ հարկադիր վերաբնակների թիվն աշխարհում գերազանցել է 100 միլիոնը. ՄԱԿ
ՄԱԿ-ի փախստականների գործակալության կողմից «2021 թվականի գլոբալ միտումների մասին զեկույցում» ասված է, որ 2021 թվականին, ամբողջ աշխարհում 89,3 միլիոն մարդ տեղահանվել է հալածանքների, հակամարտությունների, բռնությունների, մարդու իրավունքների խախտումների կամ քաղաքացիական զգալի անկարգությունների հետևանքով:
Սակայն, ըստ UNHCR-ի, այս տարվա փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փախստականների ամենաարագ և ամենամեծ ճգնաժամերից մեկը: Բացի վերը նշված արտակարգ իրավիճակներից, Աֆրիկայում, Աֆղանստանում և աշխարհի այլ մասերում փախստականների թիվը մինչև 2022 թվականը գերազանցել է 100 միլիոնը։
«Վերջին տասնամյակի ընթացքում այս թիվը ամեն տարի աճում է», – ասում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
Զեկույցի համաձայն՝ ռուսական ագրեսիայի պատճառով մոտ 7,1 միլիոն ուկրաինացիներ ներքին տեղահանված են, իսկ ավելի քան վեց միլիոն փախստականներ ամբողջությամբ լքել են երկիրը։
Միևնույն ժամանակ սննդի պակասը, գնաճը և կլիմայական ճգնաժամը խորացնում են համաշխարհային աղքատությունը՝ մեծացնելով ներքին տեղահանվածների թիվը։