2022 թվականի օգոստոսին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վերականգնվել է 2019 թվականի օգոստոսի ուղևորահոսքի 92 տոկոսը։
2022 թվականի օգոստոսին Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 363 830 ուղևորի, ինչը կազմում է 2019 թվականի նույն ամսվա ուղևորահոսքի 92%-ը, իսկ 2021 թվականի օգոստոսի տվյալների համեմատ աճը կազմել է 48%։
Այս մասին տեղեկություն է տարածում «Թավ Ջորջիա» ընկերությունը։
Ըստ Ննանց, Բաթումիի միջազգային օդանավակայանը 2022 թվականի օգոստոսին սպասարկել է 103 625 ուղևորի, ինչը 2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ և 7%-ով ավելի քան 2019 թվականի ցուցանիշը: