2022 թվականի միասնական ազգային քննությունների գրանցումը սկսվել է այսօր՝ ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ապրիլի 4-ը, ժամը 18:00-ն: Գրանցումը կատարվում է միայն էլեկտրոնային եղանակով՝ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի online.naec.ge կայքում։ Տեղեկությունը տարածում է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի գրասենյակը։
«Մինչ գրանցվելը քննվողները պետք է ծանոթանան Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված էլեկտրոնային ժողովածուին՝ «Տեղեկանք դիմորդների համար»։ Ժողովածուն ներառում է 2022 թվականի նորություններ, կրթական ծրագրերի ցանկ, հաճախակի տրվող հարցեր և քննական գործընթացի հետ կապված այլ կարևոր հարցեր։
Դիմորդների գրանցման գործընթացը այս տարի եւս կանցկացվի մի քանի փուլով. առաջին փուլում դիմորդը պարտավոր է լրացնել անձնական տվյալները, ընտրել քննության քաղաքը, հանձնվելիք առարկաները և անհրաժեշտության դեպքում նշել հատուկ պայմաններ: Դիմորդները առարկան փոխել կամ ավելացնել կկարողանան մինչև ապրիլի 14-ի ժամը 18:00-ն: Դիմորդները հնարավորություն կունենան փոփոխություններ կատարել կրթական ծրագրերի ցանկում մինչև բողոքարկման արդյունքների հրապարակման հաջորդ օրը։
2022 թվականի միասնական ազգային քննություններին մասնակցության վճարը այս տարի մեկ քննության կազմում է 10 լարի։ Վճարման հնարավոր միջոցների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև գրանցման մանրամասն վիդեո ցուցումները հասանելի են Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի www.naec.ge կայքում»,- ասացին Քննությունների ազգային կենտրոնից։