2022 թվականի հունվարին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 41,1 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, 2022 թվականի հունվարին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 1 109,4 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 41,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածը։ Ըստ Վիճակագրության ծառայության տվյալների՝ դրանից արտահանումը կազմել է 331,3 մլն. ԱՄՆ դոլար (կամ 47,6 տոկոսով ավելի), իսկ ներմուծումը կազմել է 778,1 մլն. ԱՄՆ դոլար կամ 38,5 տոկոսով ավելի։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2022 թվականի հունվարին կազմել է 446,7 մլն. ԱՄՆ դոլար և կազմել արտաքին առևտրաշրջանառության 40,3 տոկոսը։