2022 թվականի հունվար-հուլիսին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 35,3 տոկոսով
2022 թվականի հունվար-հուլիսին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 35,3 տոկոսով

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հուլիսին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 10 186,1 մլն. դոլար, ինչը 35,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածը։

Դրանից արտահանումը եղել է 3 098,7 մլն. ԱՄՆ դոլար (36,3 տոկոսով ավելի), իսկ ներմուծումը` 7087,4 մլն դոլար(34,8 տոկոսով ավելի):

«Բացասական առեւտրային հաշվեկշիռը 2022 թվականի հունվար-հուլիսին կազմել է 3 988,7 մլն. դոլար եւ կազմել արտաքին առեւտրաշրջանառության 39,2 տոկոսը»,- նշված է Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության մեջ։