2022 թվականի հունվար-հուլիսին Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 1 515 988 ուղևորի, իսկ Բաթումիի օդանավակայանը՝ 313 036 ուղևորի
2022 թվականի հունվար-հուլիսին Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 1 515 988 ուղևորի, իսկ Բաթումիի օդանավակայանը՝ 313 036 ուղևորի

2022 թվականի հունվար-հուլիսին Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 1 515 988 ուղևորի, ինչը 121,56%-ով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

«Tav Georgia»-ի տեղեկություններով՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ներկայումս 35 ավիաընկերություններ թռիչքներ են իրականացնում 38 ուղղություններով։ Բաթումիի միջազգային օդանավակայանը հունվար-հուլիսին սպասարկել է 313 036 ուղևոր, ինչը 35,37%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից։ Ամառային սեզոնի ընթացքում Բաթումիի միջազգային օդանավակայանում 21 ավիաընկերություններ թռիչքներ են կատարում 17 ուղղություններով։ TAV Georgia-ն TAV Airports Holding-ի դուստր ձեռնարկությունն է: Վրաստանում նրա գործունեությունը սկսվել է 2005 թվականին և գործող պայմանագրով կշարունակվի մինչև 2027 թվականը։

«Վրաստանում 220 միլիոն դոլարի ներդրման արդյունքում 2007 թվականին շահագործման են հանձնվել Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանների նոր մարդատար տերմինալները։

2016-2017 թվականներին կատարված ներդրումների արդյունքում Թբիլիսիի միջազգային օդանավակայանում իրականացվել են գործող թռիչքուղու ամբողջական վերականգնում և նոր մեկնման տերմինալի կառուցում։ Աշխարհի տարբեր երկրներում TAV Airports Holding-ի բազմամիլիոն ներդրումների, օդանավակայանների շահագործման և խելամիտ կառավարման երկարամյա փորձի շնորհիվ TAV Georgia-ն դարձել է Վրաստանի ամենահուսալի, կայուն և դինամիկ ընկերություններից մեկը: