2022 թվականի հունվար-ապրիլին տեղական արտահանումն աճել է 32,8 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-ապրիլին Վրաստանից ապրանքների արտահանման ծավալը (առանց չհայտարարագրված արտահանման) կազմել է 1 587,5 մլն. դոլլար, ինչը 32,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տեղական արտահանումը, առանց վերաարտահանման, կազմել է ընդհանուր արտահանման 76,1 տոկոսը։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37,1 տոկոսով եւ կազմել 1207,6 մլն. դոլլարին հավասար։
Գերատեսչության նախնական տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունվար-ապրիլին տասը խոշորագույն երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր տեղական արտահանման մեջ կազմել է 79,7 տոկոս։ Այս առումով արտահանման խոշորագույն գործընկերներն են Չինաստանը՝ 277,2 մլն. ԱՄՆ դոլլարով, Ռուսաստան՝ 138,3 մլն. դոլար եւ Բուլղարիա՝ 128,8 մլն. ԱՄՆ դոլլարով։
Միաժամանակ պղնձի հանքաքարերն ու խտանյութերը հաշվետու ժամանակահատվածում տեղական արտահանման առաջին տասնյակում առաջին տեղում են՝ 363,3 մլն. ԱՄՆ դոլլարով, այս ապրանքախմբի մասնաբաժինը կազմում է ընդհանուր ներքին արտահանման 30,1 տոկոսը։ Երկրորդ տեղում ֆեռոհամաձուլվածքներն են՝ 195,4 մլն. դոլլար, մինչդեռ երրորդ տեղում ազոտական պարարտանյութերն են 128,3 մլն. ԱՄՆ դոլլարով։