2022 թվականի հունվար-ապրիլին Չինաստանն ամենամեծ արտահանող երկիրն էր Վրաստանի համար, իսկ Թուրքիան՝ ամենամեծ ներկրողը
2022 թվականի հունվար-ապրիլին տասը խոշոր արտահանող երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 77,3 տոկոս։ Վրաստանի արտաքին առեւտրի վերաբերյալ նախնական տվյալները հրապարակում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Չինաստանը զբաղեցնում է առաջին տեղը խոշորագույն արտահանումների եռյակում՝ 290,4 մլն. ԱՄՆ դոլլարով, երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 168,4 մլն. դոլլար, իսկ Ռուսաստանը երրորդ տեղում է 156,4 մլն. ԱՄՆ դոլլարով։
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա, ըստ գերատեսչության, հունվար-ապրիլին տասը խոշոր ներմուծող գործընկեր երկրների տեսակարար կշիռը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 66,0 տոկոս։ Լավագույն եռյակում է Թուրքիան՝ 637,8 մլն. ԱՄՆ դոլլարով, երկրորդը տեղում է Ռուսաստանը՝ 403,3 մլն. դոլլարով եւ Չինաստանը՝ 324,3 մլն. ԱՄՆ դոլլարով։
Միաժամանակ, ապրանքախմբերի արտահանման առաջին տասնյակում առաջին տեղն են զբաղեցրել պղնձի հանքաքարերը և խտանյութերը՝ 363,3 մլն. ԱՄՆ դոլլարով, որը կազմում է ընդհանուր արտահանման 22,9 տոկոսը: Երկրորդ տեղում է ֆեռոհամաձուլվածքները՝ 195,4 մլն. դոլլար, իսկ երրորդ տեղում են թեթև ավտոմեքենաները՝ 132,0 մլն. ԱՄՆ դոլլարով։