2022 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 7,2 տոկոս
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն ներկայացրել է 2022 թվականի հունիսի տնտեսական աճի նախնական գնահատականը։
Ըստ Գոգիտա Թոդրաձեի՝ 2022 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 7,2 տոկոս, իսկ 2022 թվականի առաջին վեց ամիսների միջին ցուցանիշը որոշվել է 10,5 տոկոսով։
Նրա տեղեկություններով, այս տարվա հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճին էական ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ տրանսպորտը և պահեստավորումը, էլեկտրաէներգիան, գազը, հյուրանոցները, ռեստորանները և այլն։ Նվազման միտում է նկատվել արտադրության, շինարարության և անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտներում։