2022 թվականի հուլիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, տնտեսական աճը կազմել է 9,7 տոկոս
Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով՝ 2022 թվականի հուլիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, տնտեսական աճը կազմել է 9,7 տոկոս, իսկ 2022 թվականի առաջին յոթ ամիսների միջին ցուցանիշը սահմանվել է 10,3 տոկոս։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2022 թվականի հուլիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ տրանսպորտ և պահեստավորում, շինարարություն, տեղեկատվություն և կապ, հանքարդյունաբերություն, առևտուր։