2022 թվականի համար Վրաստանը հնարավոր է հյուրընկալի 7.6մլն զբոսաշրջիկի
2022 թվականի համար Վրաստանը հնարավոր է հյուրընկալի 7.6մլն զբոսաշրջիկի, որը Վրաստանի բնակչությունից երկու անգամ ավել է,- այս մասին նշված է զբոսաշրջության սեկտորի զեկույցում, որը պատրաստել է «Գալթ & Թագարտ»-ը:
Զեկույցում խոսքն այն մասին է, որ զբոսաշրջությունը Վրաստանի էկոնոմիկայի ամենաարագ զարգացող սեկտորներից մեկն է և ներկայացնում է տարադրամի եկամտի կարևոր աղբյուր:
Հետազոտությունում խոսվում է զբոսաշրջության վիճակագրության մասին, որի համաձայն 2017 թվականին Վրաստան է ժամանել 3.5 մլն զբոսաշրջիկ և տուրիզմից ստացված եկամուտը կազմել է 2.8մլրդ դոլար:
Հետազոտությունը ներառում է նաև կանխատեսումներ, որոնց համաձայն, այս տարի Վրաստանը հնարավոր է հյուրընկալի 4.2մլն զբոսաշրջիկի:
Ինչպես այսօր անցկացված միջոցառմանը նշել է Զբոսաշրջության վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն, 2018-ը լինելու է նոր ռեկորդների տարի և առաջին անգամ Վրաստան է ժամանելու ավելի քան 8 միլիոն միջազգային ճամփորդ: Իսկ միջազգային տուրիզմից եկամուտը գերազանցելու է 3 մլրդ դոլլարը: