2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը հասել է 351,8 մլն. դոլարի
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը հասել է 351,8 մլն. դոլարի, ինչը 9,1 տոկոսով գերազանցում է 2021 թվականի երկրորդ եռամսյակի ճշգրտված տվյալները։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2022 թվականի երկրորդ եռամսյակում բաժնետիրական կապիտալը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 2,3 անգամ և հասել 90,2 միլիոն դոլարի։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների համաձայն՝ ամենամեծ ներդրող երկրները բաշխվել են հետևյալ կերպ՝ առաջին տեղում Միացյալ Թագավորությունն է՝ 64,7 մլն. դոլարով, որը կազմում է ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 18,4 տոկոսը, երկրորդ տեղում է Նիդեռլանդները՝ 44,8 մլն. դոլարով (12,7 տոկոս), երրորդը Ճապոնիան է՝ 41,8 մլն. դոլարով (11,9 տոկոս):
2022 թվականի երկրորդ եռամսյակում ամենամեծ օտարերկրյա ուղղակի ներդրումներն իրականացվել են էներգետիկայի ոլորտում և կազմել 76,6 մլն. դոլար: