2022 թվականի երկրորդ եռամսյակում միջազգային ոչ ռեզիդենտ ճանապարհորդների թիվն աճել է գրեթե 200%-ով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի տարածք է մուտք գործել 1 049,4 հազար միջազգային ոչ ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 198,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, ժամանողների ամենամեծ բաժինը՝ 47,0 տոկոս, կազմել են 31-50 տարեկան ճանապարհորդները։
«2022 թվականի երկրորդ եռամսյակում միջազգային այցելուների թիվը հասել է 765,3 հազարի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 189,4 տոկոսով։ Հաշվետու ժամանակահատվածում միջազգային այցելուները կատարել են 749,3 հազար զբոսաշրջային տեսակի այցելություններ, ինչը 145,0 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Միջազգային այցելուների 81,8 տոկոսը եղել են միայն զբոսաշրջիկներ։ Միայն էքսկուրսիոնիստների տեսակարար կշիռը կազմել է 14,8 տոկոս, իսկ այցելուների 3,5 տոկոսը եղել են և՛ զբոսաշրջիկները, և՛ էքսկուրսիոնիստները։
2022 թվականի երկրորդ եռամսյակում ամենաշատ այցելուները՝ 147,7 հազար, գրանցվել են Ռուսաստանի Դաշնությունից, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 19,3 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 14,9 տոկոս, երրորդ տեղում՝ Հայաստանը՝ 12,1 տոկոս։
Այցելությունների մեծ մասը կատարվել է Թբիլիսիում և Աջարիայում, համապատասխանաբար՝ 512,7 հազար և 375,3 հազար այցելություն»,- նշվում է Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության մեջ: