2022 թվականի դեկտեմբերին Վրաստանի տնտեսությունն աճել է 11,0 տոկոսով, մինչդեռ նախորդ տարվա միջին իրական աճը կազմել է 10,1 տոկոս
Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով, 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 11,0 տոկոս, իսկ 2022 թվականի միջին իրական աճը սահմանվել է 10,1 տոկոս։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են շինարարությունը, վերամշակող արդյունաբերությունը, տրանսպորտը և պահեստավորումը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, առևտուրը, հյուրանոցներն ու ռեստորանները։
Իսկ նվազման միտում է նկատվել անշարժ գույքի, մասնագիտական, գիտատեխնիկական գործունեության և էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման ոլորտներում: