2022 թվականի առաջին եռամսյակում բիզնես ոլորտում աշխատողների թիվն աճել է 8,2 տոկոսով
2022 թվականի առաջին եռամսյակում աշխատողների միջին թիվը կազմել է 673,6 հազար մարդ, ինչը 8,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Աշխատողների ընդհանուր թվից 42,8 տոկոսը կանայք են, 57,2 տոկոսը՝ տղամարդիկ։
Ձեռնարկությունների գործունեության մասին տեղեկատվությունը տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Աշխատողների ընդհանուր թվի 42,6 տոկոսը բաժին է ընկնում խոշոր բիզնեսին, 20,5 տոկոսը՝ միջին բիզնեսին, 37,0 տոկոսը՝ փոքր բիզնեսին։ Աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 637,1 հազար մարդ (8,7 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում), մինչդեռ ձեռնարկությունների ընդհանուր ծախսերը աշխատակազմի համար՝ 2 889,9 միլիոն լարի (25,7 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում)։ Բիզնեսի ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմել է 1479,7 լարի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 196,2 լարիով), այդ թվում՝ կանանց աշխատավարձը՝ 1186,8 լարի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 168,2 լարիով)։
Ինչ վերաբերում է աշխատողների թվին՝ ըստ մարզերի, ապա այդ թիվը բաշխված է հետևյալ կերպ՝ Թբիլիսի՝ 64,9 տոկոս, Աջարիա – 8,4 տոկոս, Իմերեթի – 7,1 տոկոս, Քվեմո Քարթլի – 6,1 տոկոս, Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 3,8 տոկոս։