2022-2024 թվականներին ևս 211 բնակավայր և 33 հազար ընտանիք բաժանորդ կմիանա գազիֆիկացման ցանցին
Վրաստանի գազիֆիկացման և բնականի գազի ցանցով մատակարարումը շատ կարևոր նշանակետին է հասնում – մենք պատրաստվում ենք շարունակել այս ծրագիրը և 2022-2024 թվականներին ևս 211 բնակավայր և 33 հազար ընտանիք բաժանորդ կմիանա գազիֆիկացման ցանցին,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան Ծալենջիխայում, գազիֆիկացման ծրագրի իրականացման հետ կապված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:
Նախարարի հայտարարությամբ, 2019-2021 և 2022-2024 թվականներին երկու ծրագրերով Վրաստանում գազիֆիկացված նոր բնակավայրերի թիվը կհասնի 600-ի:
«Վրաստանը գազիֆիկացման մակարդակով և մեր իշխանական թիմի աշխատանքների շնորհիվ ամենաբարձր գազիֆիկացված երկիրն է: Եթե այլ եվրոպական երկրների հետ համեմատենք, խոսքը վերաբերում է մեզ նման լանդշաֆտ և բարդ ռելիեֆ ունեցող երկրներին, այդ երկրներում գազիֆիկացման մակարդակը ցածր է»,- նշել է Նաթիա Թուրնավան:
Շնորհանդեսին խոսքով ելույթ ունենալիս Նաթիա Թուրնավան նաև նշել է, որ նման բարդ պահերին, երբ պայքարում ենք համավարակի դեմ, առանձնացվել են լրացուցիչ ռեսուրսներ՝ գազիֆիկացման մասշտաբային ծրագիրը հզորացնելու համար:
«2021 թվականի ավարտին մոտ 1 400 000 բաժանորդ կմիանա գազի բաշխման միացյալ ցանցին: 2013 թվականից մինչ օրս ավելի քան 1000 բնակավայրում 312 հազար ընտանիքի գազ է մատակարարվում: 2019-2021 թվականների գազիֆիկացման ծրագրի ավարտից հետո, լրացուցիչ 90,000 բաժանորդ կմիանա գազի բաշխման ցանցին: Աշխատանքների ընդհանուր արժեքն է 240 մլն լարի: 2019-2021 թվականներին Վրաստնաի կառավարության կողմից իրականացվում է գազիֆիկացման 3-ամյա ծրագիր, որի շրջանակներում Վրաստանի մասշտաբով գազով կմատակարարվի 384 գյուղ, այստեղի 92 բնակավայր և 2 սնուցող գազատարը Ծալենջիխայում և Չխորոծղուում Սամեգրելոյի շրջանում է: 3-ամյա ծրագրի շրջանակներում բնական գազ է սկսվում մատակարարվել այնպիսի բնակավայրերին, որտեղ պատմության մեջ երբեք գազ չի եղել, այդ թվում, Ծալենջիխայում և Չխորոծղուում»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: