Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում կատարված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 1 241,8 մլն. դոլար, ինչը 2,1 անգամ գերազանցում է 2020 թվականի համապատասխան ցուցանիշը և 7,7 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի նախնական տվյալները։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2021 թվականին վերաներդրումների մասնաբաժինը կազմել է ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 62,0 տոկոսը։
Գերատեսչության տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների համաձայն՝ ամենամեծ ներդրող երկրներն են Միացյալ Թագավորությունը, Նիդեռլանդները և Թուրքիան։
«Ամենաշատ ուղղակի օտարերկրյա ներդրումներ կատարվել են ֆինանսական հատվածում եւ կազմել 465,3 մլն. դոլար, որը կազմում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալի 37,5 տոկոսը։ Երկրորդ տեղում էներգետիկայի ոլորտն է՝ 185,9 մլն. ԱՄՆ դոլարով (15,0 տոկոս), իսկ երրորդ տեղում՝ մշակող արդյունաբերության ոլորտը՝ 133,3 մլն. ԱՄՆ դոլարով (10,7 տոկոս)»,- ասվում է Ազգային վիճակագրական ծառայության տեղեկության մեջ: