Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2021 թվականին Վրաստանում բացարձակ աղքատության շեմից ցածր բնակչության մասնաբաժինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,8 տոկոսային կետով և կազմել 17,5 տոկոս։
Քաղաքային տիպի բնակավայրերում բացարձակ աղքատության մակարդակը նախորդ տարի նվազել է 2,1 տոկոսային կետով՝ հասնելով 15,0 տոկոսի, իսկ գյուղական բնակավայրերում այն նվազել է 6,3 տոկոսային կետով՝ հասնելով 21,3 տոկոսի։
Սակայն, ըստ գերատեսչության հաշվետվության, 2021 թվականին բնակչության բոլոր տարիքային խմբերում նախորդ տարվա համեմատ նվազել է բացարձակ աղքատության մակարդակը։ Մասնավորապես, մինչև 18 տարեկանների դեպքում այդ ցուցանիշը կազմել է 22,7 տոկոս (-3,7 տոկոսային կետ), 18-64 տարիքային խմբում՝ 17,3 տոկոս (-3,9 տոկոսային կետ), 65 տարեկան և մեծ տարիքային խմբում՝ 11,9 տոկոս (-3,5 տոկոսային կետ):